Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստը սկսել է Ղարաբաղի հարցով քննարկումներից

Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստը սկսել է Ղարաբաղի հարցով քննարկումներից
09.10.2020 | 17:00

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստը սկսել է ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումներից։

«Մենք կանդրադառնանք անմիջականորեն մեր սահմանների մոտ, այդ թվում՝ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին», - ասել է Ռուսաստանի նախագահը հանդիպման սկզբում։

Նիստի մեկնարկից առաջ Կրեմլի խոսնակը հաղորդել էր՝ Պուտինը երեկ օրվա երկրորդ կեսից մինչև ուշ երեկո աշխատել է Բաքվի և Երևանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

«Դրա արդյունքում երեկոյան տարածվեց նախագահ Պուտինի հայտարարությունը, որով նա կոչ էր անում կողմերին մարդասիրական նպատակով հրադադար հաստատել՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները դուրս բերելու համար», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ